211652_close_icon

Եվս 3 հայ բռնցքամարտիկ աշխարհի առաջնության 1/4 եզրափակչում է

views-count1309 դիտում article-date 11:38 10-12-2025
Եվս 3 հայ բռնցքամարտիկ դուրս են եկել աշխարհի առաջնության 1/4 եզրափակիչ։ Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:

Հերթական օրվա հաղթանակների սկիզբը դրել է 86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը: Նա նկատելի առավելությամբ` 5։0 հաշվով պարտության է մատնել Իսրայելի ներկայացուցիչ Յան Զակին:

Այնուհետև վստահ հաղթանակ է տոնել 51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը։ Գյումրեցի մարզիկը առանց մեծ ճիգեր գործադրելու առավելության է հասել Անդրե Դո Սանթոսի նկատմամբ։

Հայաստանի հավաքականի 1/4 եզրափակչի վերջին ուղեգիրը նվաճեց 57 կգ քաշային Ժիրայր Սարգսյանը։ Միրեն Չեմբենի հետ մենանարտում մեկ ռաունդն էլ բավարար է եղել մրցակցին նոկաուտի ենթարկելու համար։ Ժիրայրի աջ կռոսից հետո  Չեմբենին հայտնվել է ռինգի հատակին։

Այսպիսով Հայաստանի հավաքականը 1/4 է մտնում 9 բռնցքամարտիկով։ Սա աշխարհի առաջնություններում մեր հավաքականի լավագույն արդյունքն է։

Նմանատիպ նյութեր