120 միլիոն եվրոյի չափով տուգանված Մասկը Եվրամիությունը անվանել է Չորրորդ Ռայխ
Տեխնոլոգիական միլիարդատեր Իլոն Մասկը շարունակում է իր դժգոհությունը հայտնել ԵՄ-ի կողմից X սոցիալական ցանցի վրա սահմանված 120 միլիոն եվրո տուգանքի վերաբերյալ։
X-ում նա կիսվել է անանուն օգտահաշվի հրապարակմամբ, որտեղ պատկերված է ԵՄ դրոշը, որի հետևից իբրև թե երևում է սվաստիկայով դրոշ։ Նկարին ավելացվել է մակագրություն. «The Fourth Reich» — «Չորրորդ ռայխ»։ Մասկը վերահրապարակել է այս գրառումը՝ հավելելով «pretty much» բառերը, որը թարգմանվում է «մոտավորապես այդպես» կամ «ամբողջովին»։
Ինչպես հիշեցնում է Bild-ը, ԵՄ-ն այս ուրբաթ 120 միլիոն եվրոյի չափով տուգանք է կիրառել Մասկի X հարթակի նկատմամբ։ Իշխանությունների կարծիքով՝ ընկերությունը կոպտորեն խախտել է Թվային ծառայությունների մասին օրենքի (Digital Services Act, DSA) հիմնական պահանջները։
Մասկը, իր հերթին, ԵՄ-ին մեղադրում է խոսքի ազատության լուրջ սահմանափակման և անցանկալի կարծիքների գրաքննության մեջ։