6186 դիտում
22:43 19-06-2018
ԵՄ-ն անցած 4 տարիների ընթացքում Հայաստանին տրամադրել է 120 միլիոն եվրոյի աջակցություն
Եվրամիությունը սկսած 2014 թվականից Հայաստանին շուրջ 120 միլիոն եվրոյի աջակցություն է տրամադրել՝ ուղղված տնտեսության և նորարարությունների զարգացմանը, օրենքի գերակայության հաստատմանը, գործարար միջավայրի բարելավմանը, ընտրական բարեփոխումների իրականացմանը:
Այս մասին ասված է ԵՄ պաշտոնական կայքում հրապարակված ԵՄ-Հայաստան հարաբերություններին վերաբերող փաստահավաք փաստաթղթում:
Հայաստանը տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման և էներգաարդյունավետությունը բարձրացնող ծրագրերի համար ֆինանսավորում է ստացել ԵՄ Հարևանության ներդրումային ծրագրի շրջանակներում: Նշվում է, որ ԵՄ աջակցության նպատակն է կոնկրետ արդյունքներ արձանագրել այնպիսի ուղղություններով, ինչպիսիք են դատական ոլորտի բարեփոխումները, ֆինանսների հասանելիությունը, կապը, կրթությունը և այլն:
Սկսած 2014 թվականից՝ Հայաստանն օգտվել է ԵՄ Հարևանության ներդրումային հիմնադրամի 70 միլիոն եվրոյի դրամաշնորհներից:
Նմանատիպ նյութեր
904 դիտում
19:22 07-08-2024
Պատերազմի մեկնարկից ի վեր ԵՄ-ն Ուկրաինային 108 միլիարդ եվրոյի աջակցություն է տրամադրել. Լայեն
925 դիտում
21:30 04-08-2024
Լիտվան ուկրաինացի փախստականներին 114 միլիոն եվրոյի օգնություն է տրամադրել
Այս բաժնից
1015 դիտում
13:01 01-02-2025
ՀՀ ԱԱԾ-ն նոր մանրամասներ է ներկայացրել Հանրապետության հրապարակի աղմկահարույց տեսանյութից
979 դիտում
10:45 01-02-2025
ՄԻՊ-ն արձագանքել է սոցցանցերում տարածում գտած աղմկահարույց տեսանյութին
748 դիտում
09:59 01-02-2025
ԱՄՆ-Հայաստան ռազմավարական գործընկերության ապագան. «ՏԵՂորոշում»․ «Ամերիկայի ձայն»