Եվրամիությունը 13 մլն եվրոյի չափով տրանշ է հատկացրել Վրաստանին
Եվրահանձնաժողովը Վրաստանին է հատկացրել 13 մլն եվրոյի չափով տրանշ, հայտնում է Georgia Online-ը:
Հատկացումը կատարվել է Վրաստանին տրամադրվելիք 46 մլն եվրոյի չափով մակրոտնտեսական օգնության ծրագրի շրջանակում, որի վերաբերյալ համաձայնագիրը կնքվել է 2013 թվականին:
Վրաստանում ԵՄ-ի գրասենյակում հայտնել են, որ տրանշը ներառում է 10 մլն եվրո վարկ, որը կտրամադրվի մոտ ժամանակներս:
Երկրորդ՝ 23 մլն եվրոյի չափով տրանշը, որը կհատկացվի 10 մլն եվրո գրանտի և 13 մլն եվրո վարկի տեսքով, ծրագրվում է հատկացնել ընթացիկ տարվա կեսին: