87525 դիտում
10:53 23-06-2019
Երևանում 29–ամյա վարորդը ոչ սթափ վիճակում Opel-ով վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող 4 հետիոտնի. վերջինները տեղափոխվել են հիվանդանոց. ժամանել են Երևանի ոստիկանապետն ու ՀՀ ՃՈ պետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հունիսի 22-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 29-ամյա Ջանիկ Մկրտչյանը իր վարած Opel մակնիշի 35 VN 130 համարանիշի ավտոմեքենայով Մաշտոցի պողոտա-Սայաթ-Նովա փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտներ՝ Կարինե Սարգսյանին, 62-ամյա Գայանե Դանիելյանին, 42-ամյա Վարդան Ավագյանին և 48-ամյա Վախթանգ Ավագյանին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածներից Կ. Սարգսյանը, Գ. Դանիելյանը տեղափոխվել են Սուրգ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, իսկ Վ. և Վ. Ավագյանները՝ Նաիրի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները՝ Երևանի ՃՈ պետի տեղակալ Դավիթ Ավագյանի գլխավորությամբ:
Վրաերթի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Ա. Թևոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է վրաերթի ենթարկվածների ամբողջական տվյալները:
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ, իսկ հետիոտները փողոցը անցնելիս են եղել հետիոտնի համար նախատեսված վայրով և լուսակիրը ցույց է տվել, որ պետք է նրանք անցնեն:
Հետաքննիչի հանձանարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Գարիկ Ղուկասյանը և ՀՀ ՃՈ պետ Եգոր Կարապետյանը:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 49+
49+