Տիխանովսկայան արժանացել է ժողովրդավարության միջազգային մրցանակի
Բելառուսի ժողովրդավարական ուժերի առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան կոչ է արել շարունակել միջազգային աջակցությունը Ուկրաինային: Կիրակի՝ դեկտեմբերի 7-ին, Տիխանովսկայան ելույթ է ունեցել Բոննի Համաշխարհային կոնֆերանսների կենտրոնում, որտեղ նրան շնորհվել է ժողովրդավարության և իրավունքի գերակայության միջազգային մրցանակը: Գրում է DW-ն
«Այսօր ես ուզում եմ խնդրել ձեզ աջակցել Բելառուսին, մեր քաղբանտարկյալներին՝ Ալեսին (Բիալացկի - խմբ.) և Մաշային (Կոլեսնիկովա - խմբ.): Բայց նաև՝ և սա ամենակարևորն է՝ աջակցել Ուկրաինային: Որովհետև այսօր Ուկրաինան պայքարում է ամբողջ Եվրոպայի համար», - ընդգծել է Տիխանովսկայան: «Մեր երկրների ճակատագրերը միահյուսված են: Եթե Ուկրաինան ուժեղ է, իսկ Ռուսաստանը՝ թույլ, դա հնարավորությունների պատուհան կբացի նաև Բելառուսի համար», - հայտարարել է նա: