211652_close_icon

Մեր նպատակը պարզ է՝ մերկացնել իշխանությունների ակնհայտ շեղումներն օրենքի գերակայությունից և քաղաքական չեզոքությունից. Ռոբերտ Ամստերդամը՝ նոր զեկույցի մասին

views-count919 դիտում article-date 19:07 06-12-2025
Մեր թիմը պատրաստել է համապարփակ, ծանրակշիռ զեկույց, որը փաստագրում է Հայաստանում տեղի ունեցող մտահոգիչ զարգացումները, գրել է Միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ «Մեր նպատակը պարզ է՝ մերկացնել իշխանությունների ակնհայտ շեղումներն օրենքի գերակայությունից և քաղաքական չեզոքությունից, որոնք լրջորեն վնասում են երկրի ժողովրդավարական հիմքերը։

Զեկույցը մանրամասնորեն ցույց է տալիս, որ Սամվել Կարապետյանի նկատմամբ հարուցված իրավական գործը կեղծ է և հստակ օրինակ, թե ինչպես են քաղաքական դրդապատճառներով կոպտորեն անտեսվում իրավական նորմերն ու մարդու հիմնարար իրավունքները՝ ընդդիմախոսներին լռեցնելու համար։

Սա ուղղակի հարձակում է բոլոր նրանց վրա, ովքեր համարձակվում են կանգնել Եկեղեցու կողքին։
Մեր զեկույցը հասցեագրված է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին, Եվրոպայի Խորհրդին, ԵՄ մարմիններին և բոլոր այն միջազգային կազմակերպություններին, որոնք պաշտպանում են արդարադատությունը։

Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը անհապաղ և վճռական գնահատական տալ այս վտանգավոր իրավիճակին և պահանջել Հայաստանում արդարադատության սկզբունքի անհապաղ վերականգնում։

Կարդացեք ամբողջական զեկույցը մեկնաբանությունում, ուսումնասիրեք փաստերը և ԴՈՒՔ էլ դարձեք այն տարածողներից մեկը»:

Նմանատիպ նյութեր