211652_close_icon

Զելենսկին շնորհակալություն է հայտնել Դոնալդ և Մելանյա Թրամփներին՝ ուկրաինացի երեխաներին հայրենիք վերադարձնելու ջանքերի համար

views-count415 դիտում article-date 22:40 05-12-2025
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին և նրա կնոջը՝ Մելանյային, Ռուսաստանից յոթ ուկրաինացի երեխաներին վերադարձնելու գործում ցուցաբերած օգնության համար։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ին։ 

«Երեխաներին իրենց սիրելիների հետ վերամիավորելու համար արժե ամեն ջանք գործադրել, և մենք շարունակում ենք աշխատել մեր բոլոր առևանգված երեխաներին տուն վերադարձնելու համար: Շնորհակալություն Միացյալ Նահանգների նախագահին և առաջին տիկնոջն այս կարևոր հարցի նկատմամբ շարունակական ուշադրության համար։ Մեր հազարավոր երեխաներ դեռ պետք է վերադարձվեն, և մենք ապավինում ենք լայն միջազգային աջակցությանը՝ դա հնարավոր դարձնելու համար: Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր օգնում են», - ասել է Ուկրաինայի նախագահը:

Սպիտակ տունը նախօրեին հայտարարել է, որ յոթ երեխա՝ վեց տղա և մեկ աղջիկ, վերամիավորվել են իրենց ընտանիքների հետ Ուկրաինայում։

«Իմ հանձնառությունն այս տարածաշրջանում երեխաների անվտանգ վերադարձն իրենց ընտանիքներ ապահովելու գործում անսասան է», - հայտնել է Մելանյա Թրամփը։
 

Նմանատիպ նյութեր