ԱՄՆ-ը շնորհակալություն է հայտնել Թուրքիային հացահատիկային միջանցքի հարցում գործադրած ջանքերի համար
ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի խոսնակը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ողջունում է Ռուսաստանին՝ հացահատիկի համաձայնագրին վերադարձնելու Թուրքիայի և այլ երկրների գործադրած ջանքերը։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։
Խոսնակը մասնավորապես նշել է․ «Սևծովյան հացահատկային միջանցքի համաձայնագրի համատեքստւմ դիվանագիտական և օպերատիվ ջանքերի համար ՆԱՏՕ-ի մեր դաշնակից Թուրքիային հայտնում ենք շնորհակալություն»։
Նա նաև մատնանշել է, որ հացահատիկի նախաձեռնությունը հնարավոր է և դրա գործարկման համար իրենք կապի մեջ են ՄԱԿ-ի և Թուրքիայի հետ, որոնք այդ ուղղությամբ մեծ ջանքեր են գործադրում։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ին Մոսկվայում տեղի է ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարների՝ Սերգեյ Լավրովի և Հաքան Ֆիդանի հանդիպումը, որի ժամանակ նրանք անդրադարձել են հացահատիկային միջանցքի համաձայնագրին։
Ֆիդանն նշել է, որ մանրամասները կքննարկվեն սեպտեմբերի 4-ին՝ Սոչիում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև կայանալիք հանդիպմանը։
Ֆիդանի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի կողմից պատրաստվել է նոր առաջարկների փաթեթ՝ Թուրքիայի մասնակցությամբ Հացահատիկային միջանցքի համաձայնագրի վերաբերյալ։