211652_close_icon

Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիային ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանն ու Հվ. Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի համար

views-count583 դիտում article-date 23:47 14-07-2025
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մասնակցել է Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ Ֆրանսիայի դեսպանությունում կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը:

Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից։

Փոխվարչապետը Հայաստանի Հանրապետության կառավարության անունից շնորհավորել է բարեկամ Ֆրանսիային և ֆրանսիացիներին Ազգային տոնի առթիվ՝ մաղթելով շարունակական առաջընթաց և բարգավաճում։

Բարձր գնահատելով վերջին տարիներին Հայաստան-Ֆրանսիա բազմաոլորտ համագործակցության դինամիկան՝ փոխվարչապետ Խաչատրյանը նկատել է, որ համընդհանուր արժեքների վրա հիմնված երկկողմ հարաբերությունները լավագույնս դրսևորվում են ինչպես քաղաքական սերտ երկխոսության, տնտեսական, կրթամշակութային կապերի, ապակենտրոնացված և պաշտպանական համագործակցության, այնպես էլ հայ և ֆրանսիացի ժողովուրդների փոխադարձ հարգանքի և անկեղծ բարեկամության միջոցով:

Ամփոփելով ելույթը՝ փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիային Հայաստանին մշտապես ցուցաբերվող աջակցության, ինչպես նաև Հայաստանի տարածքային ամբողջականության պաշտպանությանն ու Հարավային Կովկասում արդար և հարատև խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի համար՝ վերահաստատելով Հայաստանի Հանրապետության՝ Հայաստան-Ֆրանսիա համագործակցությունը ռազմավարական նշանակություն ունեցող բոլոր ոլորտներում խորացնելու հանձնառությունը։

 

Նմանատիպ նյութեր