Բռնցքամարտի ԱԱ. Արմեն Մաշակարյանի հաղթանակն՝ առանց պայքարի
Դուբայում անցկացվող տղամարդկանց բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 67 կգ քաշային Արմեն Մաշակարյանին հաղթանակ շնորհվեց առանց պայքարի։
Մեկնարկային մենամարտում Մաշակարյանը ուժերը պետք է չափեր իտալացի Պիետրո Լորիգայի հետ, սակայն մրցակիցը չներկայացավ։ Հաղթանակը շնորհվեց հայ բռնցքամարտիկին։
Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ, օլիմպիական բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը ռինգ դուրս կգա երեկոյան մրցահերթում։
Աշխարհի առաջնության քառակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի քառակի չեմպիոն, IBA Pro չեմպիոնական գոտին նվաճած Բաչկովը կմրցի Քենիայի ներկայացուցիչ Կավոնդո Վիսման Մուաթեի հետ։
Այսօր պայքարի մեջ կմտնի նաեւ Արտուշ Հովհաննոսյանը (80 կգ), որի կմենամարտի Կամերունը ներկայացնող Բարնդոն Նգոնի հետ։