Դեկուն՝ Մեսիի հնարավոր վերադարձի մասին
Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն մեկնաբանել է խոսակցությունները, թե կատալոնական ակումբի լեգենդ, աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 38-ամյա հարձակվող Լիոնել Մեսին կարող է ամերիկյան «Ինտեր Մայամիից» կարճաժամկետ վարձակալությամբ վերադառնալ «Բարսելոնա»։
«Լեոն պայմանագիր ունի այլ ակումբի հետ։ Չեմ կարծում, թե այդպիսի տարբերակի մասին քննարկում է եղել։ Մեսին միշտ մնում է Մեսի, նա միշտ կարող է ինչ-որ բան առաջարկել։ Բայց հիմա չխոսենք այդ մասին»,- Դեկուի խոսքը մեջբերում է x.com/FabrizioRomano-ն։
Մեսին «Բարսելոնայից» հեռացել է 2021թ․ օգոստոսին։ Ակումբը հրաժարվել էր երկարաձգել նրա պայմանագիրը։