211652_close_icon
views-count2311 դիտում article-date 11:00 30-11-2025

Նարեկ Կարապետյանը եկավ Սուրբ Սարգիս եկեղեցի՝ մասնակցելու պատարագին. News.am

«Մեր ձեւով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը րոպեներ առաջ եկավ Սուրբ Սարգիս եկեղեցի՝ մասնակցելու պատարագի։

Սամվել Կարապեըյանի եղբորորդին ավելի վաղ հայտնել էր, որ ինքը վերջին 15 տարիներին ամեն կիրակի ներկա է եղել Սուրբ Սարգիս եկեղեցու պատարագին։ 

«Իհարկե, դժվար կլինի կենտրոնանալ և հաղորդվել Պատարագի խորհրդին, քանի որ այնտեղ կլինի մի մարդ, ով պատասխանատու է վերջին տարիների Հայաստանը պատած ողբի համար»,– գրել էր նա երեկ իր ֆեյսբուքյան էջում։

Հիշեցնենք, որ Փաշինյանը հայտարարել է, որ այս կիրակի ներկա է լինելու Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում կայանալիք պատարագին։ Հենց այստեղ է գտնվում է Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանի նստավայրը։ Վերջինս 7 այլ բարձրաստիճան հոգևորականների հետ օրերս գնացել էր Փաշինյանի հետ հանդիպման։
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր