211652_close_icon

ՊԵԿ նախագահը կգործուղվի Հնդկաստան

views-count436 դիտում article-date 22:35 27-11-2025
Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը կգործուղվի Հնդկաստան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Էդուարդ Հակոբյանը Նյու Դելիում կմասնակցի Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման Գլոբալ Ֆորումի 18-րդ պլենար և ասոցիացված հանդիպումներին, ինչպես նաև Ասիական նախաձեռնության բարձրաստիճան հանդիպմանը։

ՊԵԿ նախագահը Հնդկաստանում կլինի նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 4-ը։
 

Նմանատիպ նյութեր