211652_close_icon

Ուկրաինայի զինվшծ nւժերը միայն հոկտեմբերին կnրցրել են 47,000 զինվոր. Պուտին

views-count550 դիտում article-date 19:45 27-11-2025
Ուկրաինայի զինված ուժերը միայն հոկտեմբերին կորցրել են 47,000 զինվոր, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

ՌԴ նախագահը Բիշքեկում լրագրողներին ասել է, որ Ուկրաինայի ԶՈւ տարածքային կորուստները ոչ պակաս նշանակալի են։ Նա հայտնել է, որ Վոլչանսկն ամբողջությամբ Ռուսաստանի զինված ուժերի ձեռքում է, իսկ Կրասնոարմեյսկը և Դիմիտրովը շրջապատված են։ Կոմսոմոլսկում և Սևերսկում լարված մարտեր են ընթանում, ռուսական ուժերը մոտեցել են քաղաքներին արևելքից, հյուսիսից և հարավից։

Նա հավելել է, որ առաջնագծում տապալումը անխուսափելի է Ուկրաինայի համար, եթե Կուպյանսկի իրավիճակը կրկնվի այլ տարածքներում։

Նմանատիպ նյութեր