211652_close_icon

Շնորհակալ ենք այն ամենի համար, ինչ Ամերիկան և նախագահ Թրամփն անում են խաղաղության համար․ Զելենսկի

views-count1306 դիտում article-date 22:08 23-11-2025
Մենք շնորհակալ ենք այն ամենի համար, ինչ Ամերիկան ​​և նախագահ Թրամփն անում են խաղաղության և անվտանգության համար, և մենք մնում ենք հնարավորինս կառուցողական, իր թելեգրամյան ալիքում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Նա հայտնել է նաև, որ զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ 

«Մեր թիմերը Ժնևում աշխատում են և շատ կարևոր է, որ լինի գործնական արդյունք, և որ սա Ուկրաինային և ամբողջ Եվրոպային մոտեցնի հուսալի խաղաղությանն ու անվտանգությանը»,- նշել է Զելենսկին։

Նշենք, որ ավելի վաղ Թրամփը գրել էր․ «Ուկրաինայի ղեկավարությունը զրո երախտագիտություն է հայտնել մեր ջանքերի համար, իսկ Եվրոպան շարունակում է նավթ գնել Ռուսաստանից»։

Նմանատիպ նյութեր