Վիետնամում ջրհեղեղների հետևանքով զոհվածների թիվը հասել է 55-ի
Վիետնամի կենտրոնական հատվածում տեղատարափ անձրևների և ջրհեղեղների հետևանքով զոհվածների թիվը հասել է 55-ի, ևս 13 մարդ համարվում է անհետ կորած։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է երկրի ամբարտակների կառավարման և բնական աղետների կանխարգելման վարչությունը։
Վարչության տվյալներով, ջուրը ծածկել է մոտ 80 հազար հեկտար բրնձի դաշտեր և այլ գյուղատնտեսական հողեր, հաղորդում է Սինխուան։ Ավելի քան 3,2 միլիոն գլխաքանակ անասուն և տնային թռչուն սատկել է կամ ջուրն է տարել։
Հաղորդման համաձայն, ավելի քան 28,4 հազար տուն շարունակում է ջրածածկ մնակ, իսկ 946-ը վնասվել է։