211652_close_icon

Առանց Ուկրաինայի՝ Ուկրաինայի հարցում ոչինչ հնարավոր չէ. Եվրահանձնաժողովի նախագահ

views-count1243 դիտում article-date 22:54 21-11-2025
Եվրոպական խորհրդի նախագահը և ես զրուցել ենք Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

«Հենց սկզբից Եվրոպան կանգնած է եղել Ուկրաինայի կողքին՝ ռուսական ագրեսիայի դեմ առ դեմ։
Մենք՝ մեր ընկերների և գործընկերների հետ միասին, աշխատում ենք արդար և երկարատև խաղաղության ուղղությամբ՝ Ուկրաինայի հետ և Ուկրաինայի համար։ Այսօր մենք քննարկեցինք ստեղծված իրավիճակը և հստակորեն գիտակցում ենք, որ առանց Ուկրաինայի՝ Ուկրաինայի հարցում ոչինչ հնարավոր չէ։

Որպես հաջորդ քայլ՝ եվրոպացի առաջնորդները կհանդիպեն վաղը G20 գագաթնաժողովի շրջանակում, իսկ հետո՝ Անգոլայում՝ ԵՄ-Աֆրիկյան Միության հանդիպմանը»,- նշել է նա։

Նմանատիպ նյութեր