211652_close_icon

Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին կարող է դառնալ միության անվտանգության երաշխիք. Եվրահանձնաժողովի ղեկավար

views-count568 դիտում article-date 20:58 07-05-2025
Եվրահանձնաժողովի  նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ տեսնում է Եվրամիությանն անդամակցելու  Ուկրաինայի առաջընթացն արագացնելու անհետաձգելի անհրաժեշտություն: 

Ուրսուլա ֆոն դեր Լայենն այդ մասին ասել է Եվրախորհրդարանի լիագումար նիստի ժամանակ ունեցած ելույթում։ 

«Այս անդամակցությունը ոչ միայն համապատասխանում է Ուկրաինայի ձգտմանը, այն նաև կարող է դառնալ մեր անվտանգության ամենամեծ երաշխիքը»,- ասել է նա։ 

Նրա խոսքով՝ Եվրահանձնաժողովը հանգամանորեն աշխատում է Ուկրաինայի հետ՝ անդամակցության շուրջ բանակցությունների առաջին փուլի մեկնարկը և հետագա բոլոր փուլերի բացումը 2025 թվականին ապահովելու համար։

«Ուկրաինայի անդամակցությունը մեր միությանը լավագույն միջոցն է արդար ու կայուն խաղաղություն ապահովելու համար։ Մեր ողջ պատմության ընթացքում խաղաղությունն ու եվրոպական ինտեգրացիան միշտ ընթացել են ձեռք ձեռքի տված»,- նշել է ֆոն դեր Լայենը։ 

Նմանատիպ նյութեր