211652_close_icon

Լիդիայի նկատմամբ իրականացվում է քաղաքական բացառիկ հետապնդում, ինչն այլևս բացառում է դատական համակարգի անկախության մասին որևէ պատկերացում. Մանե Թանդիլյան

views-count1570 դիտում article-date 12:16 21-11-2025
Լիդիա Մանթաշյանը Հայաստանի միակ կին քաղբանտարկյալն է, ով արդեն հինգ ամիս է զրկված է ոչ միայն ազատությունից, այլ նաև հասարակ տեսակցության իրավունքից։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը:

«Լիդիայի նկատմամբ իրականացվում է քաղաքական բացառիկ հետապնդում, ինչն այլևս բացառում է դատական համակարգի անկախության մասին որևէ պատկերացում։

Նման քստմնելի վարքագիծը խոսում է իշխանությունների և նրա կցորդ իրավապահ ու դատական համակարգի մի շարք ներկայացուցիչների նաև մարդկային որակների բացակայության մասին։

Ազատություն Լիդիային և մյուս քաղբանտարկյալներին»,-գրել է նա:

Նմանատիպ նյութեր