211652_close_icon

Բաքվի դատական ֆարսը մեկ մարդու քաղաքական ինքնահաստատման փորձ է հայ ժողովրդի հաշվին. Մանե Թանդիլյան

views-count1102 դիտում article-date 22:58 28-10-2025
Ռուբեն Վարդանյանի նկատմամբ Բաքվում ընթացող շինծու դատական ֆարսը շարունակվում է։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը:

«Ադրբեջանական կողմը այս անգամ «հանրային պաշտպան» է ներկայացրել Էմիլ Բաբիշով անունով ոմն մեկի։

Փաստորեն, այս հակահայ քաղաքական շոուին ևս մի դերակատար է ավելանում։
Այն, որ ադրբեջանական բանտում հայերի «պաշտպանությունը» արդեն իսկ սյուրռեալիստական ժանրի դրսևորում է, այլ կարծիք պարզապես չի կարող լինել։

Ամբողջ աշխարհը հասկանում է, որ սա մեկ մարդու քաղաքական ինքնահաստատման փորձ է հայ ժողովրդի հաշվին։ Եվ այն, որ սա մեկ մարդու քաղաքական պատվեր է՝ ոչ մեկի մոտ ոչ մի կասկած չի առաջացնում։

Եվ այդ մեկ մարդը ․․․ հայտնի է, թե ով է»,- գրել է նա։

 

Նմանատիպ նյութեր