Ռոնալդուն միշտ ավելի վճռական էր հաղթանակի հասնելու հարցում, քան Մբապեն. Կուրտուա
Մադրիդի «Ռեալի» բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան պատասխանել է «սերուցքայինների» ներկայիս հարձակվող Կիլիան Մբապեի և նախկին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի նմանությունների և տարբերությունների մասին հարցին։
«Ես չեմ խաղացել Կրիշտիանուի կողքին, քանի որ նա տեղափոխվեց «Յուվենտուս» այն ամռանը, երբ ես ժամանեցի «Ռեալ»։ Կարծում եմ՝ նրանց համեմատելը առաջնորդական որակների առումով իմաստ չունի։ Կրիշտիանուն միշտ ավելի վճռական էր հաղթանակի հասնելու հարցում, քան Կիլիան։
Սակայն այս տարի Մբապեն դարձել է ավելի շատ հաղթողի մտածելակերպ ցուցաբերող և թիմին առաջ տանող խաղացող։ Այժմ կարող ենք վստահորեն ասել, որ Կիլիանը մեր առաջատարն է, և յուրաքանչյուր խաղի հետ դա ավելի ու ավելի նկատելի է դառնում», — Կուրտուայի խոսքերն է մեջբերում COPE-ը։
Կրիշտիանու Ռոնալդուն ներկայումս հանդես է գալիս սաուդական «Ալ-Նասրի» կազմում։ Նա «Ռեալում» խաղացել է 2009-ից 2018 թվականներին։