211652_close_icon

Ցանկանում եմ որոշ մանրամասներ հանրայնացնել իմ անձնական, ընտանեկան պատմությունից. Արմավիրի մարզպետ

views-count2014 դիտում article-date 23:22 19-11-2025
Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է որոշ լրատվամիջոցների կողմից իր կրած ժամացույցի վերաբերյալ շահարկումներին:

«Լրատվամիջոցների հարգելի գործընկերներ,

Այսօր առավոտից մամուլում քննարկվում է, որ ես կրում եմ հայտնի ապրանքանիշի աքսեսուար, որի մասին, ի դեպ, օրենքով սահմանված կարգով հայտարարագրվել է:

Ցանկանում եմ, փարատել այս տեղեկատվությունը տարածողների և այդ տեղեկատվությանը չարախնդորեն ու չկամաբար վերաբերվողների կասկածամտությունը:

Արմավիրի մարզում, ովքեր ճանաչում են իմ ընտանիքը ու ընտանիքիս ավագներին, պետք է իմանան, որ նրանք քրտնաջան աշխատանքի միջոցով ստեղծել են այն ինչ, ունենք:

Ձեր բուռն արձագանքների վրա սառը ջուր լցնելու համար, այնուամենայնիվ, ցանկանում եմ որոշ մանրամասներ հանրայնացնել իմ անձնական, ընտանեկան պատմությունից:

Այդ աքսեսուարը ինձ նվիրել է հայրս, որպես ընտանիքի նվեր, երբ ես ոչ մի պաշտոն չէի զբաղեցնում:

Ավելացնեմ նաև, որ նմանատիպ նվերներ քրիստոնեաբար մաղթում եմ յուրաքանչյուրին, ով չարախնդությամբ կամ քաղաքական դիվիդենտ հավաքելու մտայնությամբ է վերաբերվում հայտարարագրումս ներկայացված այս տեղեկատվությանը:

Բարին ընդ ձեզ»,- գրել է մարզպետը:

Նմանատիպ նյութեր