211652_close_icon
views-count1315 դիտում article-date 22:00 18-11-2025

Բաքվի դատարանը մերժել է ապօրինաբար պահվող Վարդանյանի թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը

Բաքվի դատարանը մերժել է ապօրինաբար պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի թարգմանիչ Իսլամ Աղաքերիմովին բացարկ հայտնելու Ռուբեն Վարդանյանի միջնորդությունը:

Թարգմանիչը պարզաբանել է, որ նախորդ նիստում թույլ տրված սխալը եղել է տեխնիկական և իբրև չի ազդել բովանդակության վրա։

Դատարանը պաշտպանության պահանջը թողել է առանց բավարարման:
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք՝ թարգմանիչը սխալ է թարգմանում Վարդանյանի գործով դատական ֆարսը։

Նմանատիպ նյութեր