3079 դիտում
13:40 14-05-2019
Դատարանը մերժել է Քոչարյանի պաշտպանների կողմից դատավոր Դավիթ Գրիգորյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում ընթացող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի ընթացքում դատարանը մերժեց Քոչարյանի պաշտպանների կողմից ներկայացված` նիստը նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյանի ինքնաբացարկի միջնորդությունը: «[url=https://armenpress.am/arm/news/974700.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ` այս մասին որոշումը մայիսի 14-ին հրապարակեց դատավոր Դավիթ Գրիգորյանը:
«Դատարանը որոշեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը մերժել»,- ասաց Գրիգորյանը:
Մայիսի 13-ին մեկնարկեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի, 2008-ին Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանի գործով դատաքննության փուլը. առաջին դռնբաց դատական նիստին պետք է քննվեր Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանքն ընտրելու հիմնավոր լինել-չլինելու հարցը: Նույնը օրը նրա պաշտպանները միջնորդություն ներկայացրին դատավոր Դավիթ Գրիգորյանի ինքնաբացարկի վերաբերյալ:
Ամբողջությամբ կարդացեք սկզբաղբյուր [url=https://armenpress.am/arm/news/974700.html]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
1101 դիտում
20:34 28-10-2022
Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը չի փոխվի. դատարանը մերժել է պաշտպանների բողոքը. NEWS.am
1893 դիտում
20:56 16-02-2022
Դատարանը մերժել է դատավոր Բախշիյանի կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունը
Այս բաժնից
625 դիտում
19:40 10-01-2025
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում
613 դիտում
19:27 10-01-2025
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
880 դիտում
19:03 10-01-2025
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին