211652_close_icon
views-count817 դիտում article-date 15:53 27-09-2026

Հայտնի են Հայաստան-Մոնտենեգրո խաղի մրցավարները

ՈւԵՖԱ-ն հրապարակել է Ազգերի լիգայի խմբային փուլի C լիգայի C2 խմբի երկրորդ տուրի՝ Հայաստանի և Մոնտենեգրոյի ազգային հավաքականների հանդիպման մրցավարների անունները։

Հանդիպումը կսպասարկի իսպանական մրցավարական խումբը: Գլխավոր մրցավար է նշանակվել Խոսե Լուիս Մունուերան, նրան եզրերում կօգնեն Դիեգո Սանչես Ռոխոն և Ադրիան Դիաս Գոնսալեսը։

Չորրորդ պաշտոնյայի պարտականությունները կկատարի Միգել Սեսմա Էսպինոսան։
Տեսակրկնությունների համակարգի (VAR) գլխավոր մրցավարն է Վալենտին Գոմեսը, իսկ նրա օգնականը (AVAR)՝ Միգել Անխել Օրտիս Արիասը։

Խաղը կկայանա սեպտեմբերի 28-ին «Հանրապետական» մարզադաշտում։

 

Նմանատիպ նյութեր