Երկրում «դանոսչիկ» չի մնացել, արդեն Ալեն Սիմոնյանն է հաղորդում տալիս, ազատ խոսքը լռեցվում է․ Աշոտյան
Երկրում «դանոսչիկ» չի մնացել, արդեն Ալեն Սիմոնյանն է հաղորդում տալիս, ազատ խոսքը լռեցվում է։ Այս մասին ֆեյսբուքյան տեսաուղերձում ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Վազգենի և Նարեկի ձերբակալումը բացահայտ քաղաքական հետապնդում է, այստեղ երկու կարծիք լինել չի կարող։ Բոլոր այն կեղծ բարեպաշտները, որոնք կփորձեն այդ ձերբակալումը հիմնավորել տղաների եթերում ոչ նորմատիվ լեքսիկոնով, բարոյականության հետ խնդիր ունեն»,- ասել է Աշոտյանը։
Նրա խոսքով, այն բիրտ ուժը, որի միջոցով ձերբակալել են Նարեկին և Վազգենին վկայություն է, որ նպատակը տվյալ մարդկանց լռեցնելն է, և այդ օրինակով մնացածին լռեցնելը։
Հիշեցնենք, որ վաղ առավոտից դիմակավորված անձինք մտել են «Իմնեմնիմի» հաղորդաշարի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի տներ, ապա ձերբակալել նրանց։ Antifake-ի գրասենյակում նույնպես խուզարկություններ են անցկացվում։
Ավելի վաղ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հաղորդում է տվել իրավապահներին «Իմնեմնիմի» փոդքասթում հնչած վիրավորական արտահայտությունների և սպառնալիքների վերաբերյալ։