211652_close_icon

«Տաշիր Կապիտալ» ընկերության փաստաբանը Ռոմանոս Պետրոսյանի վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել․ news.am

views-count1237 դիտում article-date 22:36 12-11-2025
«Տաշիր Կապիտալ» ՓԲԸ ներկայացուցիչ, փաստաբան  Տիգրան Հայրապետյանն այսօր՝ նոյեմբերի 12-ին, առերևույթ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանին։

NEWS.am–ի հետ զրույցում փաստաբան Տիգրան Հայրապետյանը նշեց, որ ՀԷՑ–ի տնօրենի ժամանակատվոր պաշտոնակատար  Ռոմանոս Պետրոսյանը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության էկոնոմիկայի և ֆինանսների գծով տնօրեն է նշանակել Արմեն Շահնազարյանին՝ նման պաշտոնում վերջինի նշանակումը կատարելու փաստական հիմքերի բացակայության պայմաններում, նաև նշանակման ընթացակարգի բացահայտ անտեսմամբ։

Փաստաբանի խոսքով, ըստ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության ղեկավար աշխատողներին ներկայացվող չափորոշիչների համաձայն, ֆինանսական և տնտեսագիտական գծով աշխատանքները համակարգող բարձր ղեկավար պաշտոն զբաղեցնող անձը պետք է ունենա ֆինանսական կամ տնտեսագիտական ոլորտի բարձրագույն կրթություն և առնվազն 10 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ, որից 5 տարին՝ ղեկավար պաշտոններում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր