211652_close_icon
views-count2326 դիտում article-date 19:18 12-11-2025

Հայաստանի երիտասարդական հավաքականն առաջիկա խաղերն Արմավիրի փոխարեն կանցկացնի Երևանում

Մինչև 21 տարեկանների Հայաստանի հավաքականն առաջիկա խաղերը կանցկացնի ՀՖՖ Ֆուտբոլի ակադեմիայում՝ պայմանավորված Արմավիրի՝ Հակոբ Տոնոյանի անվան ստադիոնի խոտածածկի վիճակով։

Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Արմեն Գյուլբուդաղյանցի թիմը Եվրո-2027-ի ընտրական մրցաշարի E խմբում նոյեմբերի 14-ին կմրցի Չեռնոգորիայի, իսկ նոյեմբերի 18-ին՝ Շվեդիայի Մ21 թիմերի հետ։
 

Նմանատիպ նյութեր