Ես պատրաստ չեմ ադրբեջանցիների հետ ապրել. ՔՊ-ական պատգամավոր
Մենք գնում ենք խաղաղության օգոստոսի 8-ի համաձայնությունների հիման վրա: Ինչ վերաբերում է ինձ, ես պատրաստ չեմ ադրբեջանցիների հետ ապրել, լրագրողների հետ զրույցում ասել է ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը:
Նա նշել է, որ Վաշինգտոնում նախաստորագրված փաստաթղթում այդպիսի դրույթ չի եղել:
«Ես կարծում եմ, որ Իլհամ Ալիևը և Ադրբեջանական կողմը օգոստոսի 8-ի խաղաղության փաստաթղթով էդքան էլ բավարարված չէ և ես տեսնում եմ չբավարարված մարդու կոմպլեքս։ Նրանք միջանցք էին ուզում»,- ասել է նա:
Ղահրամանյանի կարծիքով, Ադրբեջանը ցանկանում էր միջանցք երրորդ կողմի՝ իր դաշնակցի վերահսկողությամբ և այն չի ստացել։