211652_close_icon

Ամիօ բանկը հրապարակում է հաճախորդների գոհունակության ցուցանիշը` CSI-ը

views-count7129 դիտում article-date 12:28 03-11-2025
Ամիօ բանկը, իր գործունեության 2 տարին ամփոփելու շրջանակում, հրապարակում է հաճախորդների գոհունակության ցուցանիշը՝ CSI (Customer Satisfaction Index):

CSI-ը թույլ է տալիս ոչ միայն գնահատել առանձին ծառայությունների արդյունավետությունը, այլև ձևավորել ամբողջական պատկեր բանկի և հաճախորդի միջև հարաբերությունների մասին։

Այս ցուցանիշը ձևավորվում է մի քանի կարևոր չափորոշիչների հիման վրա՝ 

սպասարկման որակ և արագություն,
գնային քաղաքականություն,
սպասելիքների իրականացում, և մի շարք այլ գործոններ։

Ամիօ բանկի CSI ցուցանիշը տատանվում է 8.59-ից 8.62-ի միջակայքում (10 բալային համակարգ), ինչը վկայում է բանկի ծառայությունների նկատմամբ հաճախորդների կայուն գոհունակության և վստահության մասին։

Բանկի նպատակն է կառուցել երկարաժամկետ և կայուն հարաբերություններ իր հաճախորդների և հասարակության հետ։ Ուստի Ամիօն շնորհակալություն է հայտնում իր հաճախորդներին շարունակական հետադարձ կապի համար և հորդորում կիսվել բանկի ծառայությունների և սպասարկման հետ կապված իրենց մտահոգություններով և առաջարկներով։

Բանկի հետ ընկերացեք սոցիալական ցանցերում՝ Facebook, Instagram, LinkedIn։

Դարձեք Ամիօ բանկի հաճախորդը և ստացեք 5% քեշբեք ամեն ամիս։ Առաջարկի մանրամասները՝ այստեղ։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Նմանատիպ նյութեր