211652_close_icon

Արարատ Միրզոյանը Մոլդովայի նորանշանակ փոխվարչապետի հետ համագործակցության ամրապնդման հույս է հայտնել

views-count706 դիտում article-date 12:59 01-11-2025
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Միխայ Պոպշոյին՝ Մոլդովայի փոխվարչապետի և արտաքին գործերի նախարարի պաշտոններում վերանշանակվելու առիթով։

Արարատ Միրզոյանը X-ում գրել է․

«Շնորհավորում եմ Միխայ Պոպշոյին Մոլդովայի փոխվարչապետի և արտաքին գործերի նախարարի պաշտոններում վերանշանակվելու առթիվ։ Ակնկալում եմ մեր երկխոսության ակտիվացում՝ միտված երկկողմ համագործակցության ամրապնդմանը, ինչպես նաև մեր երկրների ժողովրդավարական ինստիտուտների դիմակայունության ուղղությամբ ջանքերի մեկտեղմանը»։

Նմանատիպ նյութեր