211652_close_icon

Թուրքական ընկերությունները 36.6 մլրդ դոլարի ներդրում են արել Իրաքում

views-count703 դիտում article-date 23:05 31-10-2025
 
Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթն անդարդարձել է Թուրքիա-Իրաք երկկողմ առևտրային հարաբերություններին: Նրա խոսքով՝ վերջին տարիներին առևտրային հարաբերություններում «ուշագրավ» առաջընթաց է գրանցվել:

«2024-ի դրությամբ մեր արտաքին առևտրի ծավալները հասել էին 17.5 մլրդ դոլարի. Թուրքիան դարձել էր Իրաքի ամենակարևոր մատակարարը և ամենաշատ ծրագրեր ստանձնած 3-րդ պետությունը»,-հավելել է Բոլաթը:

Թուրքիայի առևտրի նախարարը նաև տեղեկացրել է, որ թուրքական ընկերությունները մինչ օրս 1145 ծրագիր են ստանձնել Իրաքում, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 36.6 մլրդ դոլար:

«Մեր հարգարժան նախագահի գլխավորությամբ Թուրքիա-Իրաք առևտրում նոր փուլ է մեկնարկում»,-ամփոփել է Բոլաթը:

Աղբյուր՝ Ermenihaber
 

Նմանատիպ նյութեր