Առողջապահության նախարարությունը նվազեցրել է բազային ապահովագրական վճարը մեկ անձի համար. Անահիտ Ավանեսյան
                        ՀՀ առողջապահության նախարարությունը նվազեցրել է բազային ապահովագրական վճարը մեկ անձի համար՝ 164 հազար դրամից մինչև 129,6 հազար դրամ:
Այս մասին խորհրդարանում ասել է Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Ապահովագրական բազային արժեքը «էժանացել է» ապահովագրական պատահարների (հիվանդությունների և բժիշկների միջամտության) հաճախականության վերահաշվարկի պատճառով:
Նախարարի խոսքով՝ դա չի լինի ծառայությունների ծավալի նվազման հաշվին, թեև ապահովագրությունն ամեն դեպքում չի «ծածկելու» բոլոր բժշկական ծառայությունների պահանջները: Դա պարզապես դրանք ավելի մատչելի կդարձնի բնակչության տարբեր խմբերի համար: