211652_close_icon

Ռեժիմն ամեն ինչ արեց, որպեսզի Դավիթ Համբարձումյանը Նոր տարին դիմավորի ճшղերի հետևում՝ ընտանիքից հեռու․ Աբրահամյան

views-count2959 դիտում article-date 19:30 30-12-2025
 «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հանդիպեցի Մասիս համայնքի նախկին ղեկավար, ՀՀԿ խորհրդի անդամ Դավիթ Համբարձումյանին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Արդեն երկու ամիս է՝ Դավիթն իշխանության ապօրինի որոշումների հետևանքով գտնվում է բանտում։

Ռեժիմն ամեն ինչ արեց, որպեսզի Դավիթ Համբարձումյանը Նոր տարին դիմավորի ճաղերի հետևում՝ ընտանիքից հեռու։

Սա է այսօրվա իրողությունների ողջ տրամաբանությունը․ իրենք երկրի շահերը հանում են սակարկման, իսկ անազատության մեջ հայտնվում են պայքարող և արդարության համար կռիվ տվող մարդիկ»,-գրել է նա։

Նմանատիպ նյութեր