Երևանի N 143 մսուր-մանկապարտեզի աշխատակիցներն ու ծնողները ստորագրահավաք են սկսել նախկին տնօրենի վերադարձը կանխելու նպատակով
«Երևանի հ. 143 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի մի խումբ աշխատակիցներ և ծնողներ ստորագրահավաք են իրականացրել և դիմել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանինին, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին՝ տեղեկացնելով մանկապարտեզի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Ռուզաննա Դանիելյանի պաշտոնավարման ընթաքում տեղի ունեցած չարաշահումների, մանկապարտեզում արձանագրված ակնառու խախտումների մասին իրավապահ մարմիններին ժամանակին պատշաճ հաղորդում չներկայացրած, ինչպես նաև Ռ. Դանիելյանին զբաղեցրած
պաշտոնից ազատման գործընթացը ոչ պրոֆեսիոնալ իրականացրած Շենգավիթ վարչական շրջանի աշխաակազմի համապատասխան պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:
Այս մասին SHAMSHYAN.com կայքին տեղեկացրել են մանկապարտեզի ծնողները:
Շուրջ 270 սան ունեցող Երևանի հ. 143 մսուր-մանկապարտեզի ծնողներից ավելի քան 250-ը միացել են ստորագրահավաքին՝ հայտնելով, որ չեն ցանկանում, որպեսզի նման սկանդալային բացահայտումներից հետո Ռ. Դանիելյանը վերադառնա նախկին աշխատանքին:
Ստորագրահավաքի տեքստը ներկայացնում ենք ամբողջությամբ:
«2024 թվականի հունիս-հուլիս ամիսներին Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի կողմից
իրականացված ուսումնասիրությունների արդյունքում «Երևանի հ. 143 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում արձանագրվել էին աղաղակող խախտումներ, այդ թվում՝ գրանցված մի շարք կեղծ հաստիքների, աշխատավարձերի և երեխաների համար նախատեսված սննդամթերքի յուրացումների դեպքեր։
Մանկապարտեզի նկուղում հայտնաբերվել էին արկղեր, որոնցում թաքցված էին թռչնամիս, կարագ, ձեթ, ջեմ և այլ մթերքներ (տեսանյութերը մինչ օրս առկա են), որոնք պարբերաբար դուրս են բերվել մանկապարտեզից (տնտեսվարի կողմից):
Ծնողների արդարացի բողոքների և անհերքելի փաստերի ճնշման ներքո, սպասվող աղմուկից և հնարավոր քրեական պատասխանատվությունից խուսափելու նպատակով մանկապարտեզի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ռուզաննա Դանիելյանը և տնտեսվարը ներկայացրել էին աշխատանքից ազատման դիմումներ և ազատվել աշխատանքից։ Դեռևս այն ժամանակ վարչական շրջանի աշխատակազմը ծնողներին հավաստիացրել էր, որ հետամուտ կլինի դեպքի լիարժեք բացահայտմանը և մեղավորների՝ հատկապես տնօրենի, պատասխանատվության անխուսափելիությանը։ Ավելի ուշ մանկապարտեզում նշանակվեց տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար, ով մրցույթի արդյունքում նշանակվեց տնօրեն։
Նոր տնօրենի անաչառ և ջանասեր գործունեության շնորհիվ կարճ ժամանակում վերականգնվեց սննդի որակը, կոլեկտիվում ստեղծվեց առողջ աշխատանքային մթնոլորտ, ձեռք բերվեցին սպորտային գույք, խաղալիքներ և ուսումնական այլ նյութեր, իսկ անձնակազմը համալրվեց իրական, ոչ թե «թղթի վրա գրանցված» մասնագետներով (ֆիզկուլտուրայի ուսուցիչ, լոգոպեդ և այլն):
Այսպիսով այլևս կայացած փաստ է, որ նոր տնօրենի ղեկավարմամբ, ինչպես նաև թիմի ներդրած ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ ձևավորվել պատշաճ միջավայր և պայմաններ՝ երեխաների լավագույն շահի ապահովման և մանկապարտեզի գործունեության իրական նպատակներին, այլ ոչ թե առանձին անձանց շահերին ծառայեցնելու համար: Հաշվի առնելով վերոգրյալը, նախկին տնօրենի կառավարման օրոք կատարված չարաշահումների և յուրացումների հետ կապված իրավական գործընթացի նկատմամբ ծնողներիս կողմից այլևս հետևողականություն չցուցաբերվեց՝ դրա իրականացումը թողնելով վարչական շրջանի աշխատակազմին:
Սակայն օրեր առաջ հայտնի դարձավ, որ մանկապարտեզի տնօրենի նախկին ԺՊ Ռուզաննա Դանիելյանն իր ազատման գործընթացի իրավաչափության հետ կապված փաստորեն դիմել էր քաղաքացիական դատարան և վիճարկել իրեն աշխատանքից ազատելու իրավաչափությունը, իսկ նրա ղեկավարման օրոք թույլ տրված չարաշահումների և յուրացման դեպքերի մասով առերևույթ քրեական պատասխանատվության անխուսափելիության ապահովման առումով աղաղակող փաստերի մասին իրազեկ վարչական շրջանի աշխատակազմը, փաստորեն իրավական որևէ գործընթաց չի նախաձեռնել և պատշաճ քննություն իրականացնելու և մեղավորների քրեական պատասխանատվության հարցի լուծման համար իրավապահ մարմիններին հաղորդում չի ներկայացրել: Արդյունքուն ակնհայտ է, ազատման գործընթացի ոչ պրոֆեսիոնալ իրականացման իրավական սողանցք թողնելու և/կամ պատասխանող կողմի ոչ հետևողականության կամ ոչ պրոֆեսիոնալիզմի արդյունքում փաստորեն առերևույթ հանցավոր արարքների թույլ տրման հետ կապված քրեական պատասխանատվության ենթարկվելու փոխարեն նախկին տնօրենին հաջողվել է հասնել դատական երեք ատյաններում իր օգտին որոշումների կայացման և վերականգնվել իր նախկին պաշտոնին:
Շենգավիթ վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Տիգրան Գաբրիելյանը մանկապարտեզի երեխաների ծնողներից մեկի հետ զրույցում հայտնել է, որ չեն կարող չկատարել դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշման պահանջը, և նախկին տնօրենի վերադարձն իր պաշտոնին, անխուսափելի է։ Արդյունքում մինչ օրս ոչ մի իրավական գնահատականի չեն արժանացել առերևույթ քրեական հանցագործության հատկանիշներ պարունակող արարքները, որոնք էլ իրենց բարոյական և քրեաիրավական բովանդակությամբ պատճառ էին հանդիսացել Ռուզաննա Դանիելյանի աշխատանքից ազատման գործընթացն իրականացնելու համար:
Ավելին, Ռ. Դանիելյանն անպատժելիության պայմաններում իր շրջապատում հայտարարել է, որ
վերադառնալով մանկապարտեզ՝ «վենդետա» է իրականացնելու իր դեմ բողոքած և չարաշահումների փաստերի բացահայտման գործում արդարամիտ մասնակցություն ունեցած աշխատակիցների նկատմամբ։
Այս հանգամանքների արդյունքում մանկապարտեզի ողջ անձնակազմն ու շահառու ծնողները հայտնվել են անելանելի իրավիճակում, որը վստահ ենք հանդիսանում է նրա ազատման իրավական գործընթացի անգրագետ և ոչ պատշաճ իրականացման հետևանք։ Նշվածի արդյունքում ներկայումս խաթարվել է երեխայամետ ներդաշնակ աշխատանքային մթնոլորտը, ծնողները չեն ցանկանում նախկին արատավոր բարքերի վերադարձի և անարդար ընթացքի ականատեսը լինեն և չեն հանդուրժելու, որ Ռ. Դանիելյանը, որի պաշտոնավարման ընթացքում արձանագրվել են վերոնշյալ ապօրինություններն ու առերևույթ քրեորեն պատժելի արարքները, շարունակի պաշտոնավարել նշված պաշտոնում։
Հաշվի առնելով վերոգրյալը, միևնույն ժամանակ գիտակցելով զուտ ազատման գործընթացի ոչ
պրոֆեսիոնալ իրականացման և/կամ դատական գործընթացում անհետևողականության արդյունքում օրինական ուժի մեջ մտած դատական ակտի առկայությունը, միևնույն ժամանակ չհանդուրժելով անարդարությունն ու անպատժելիությունը, ինչն ամենակարևորն է՝ երեխաների լավագույն շահի և դաստիարակության գործընթացի խաթարումը
Խնդրում և պահանջում ենք
• Ձեր միջամտությունն ու հանձնարարականը՝ ապահովելու համար ներկայացված առերևույթ քրեական հանցագործության փաստերի առթիվ պատշաճ հաղորդում ներկայացնելու, վարույթ նախաձեռնելու և Ռուզաննա Դանիելյանի հետագա պաշտոնավարումը առնվազն կասեցնելու և հետագա իրավական գործընթացների ապահովման և արդարության վերականգնման համար:
• Լիարժեք ուսումնասիրման առարկա դարձնել և լուծել վերոգրյալ փաստերով հանցագործության մասին իրավապահ մարմիններին ժամանակին պատշաճ հաղորդում չներկայացրած, ինչպես նաև Ռ.Դանիելյանի զբաղեցրած պաշտոնից ազատման գործընթացը ոչ պրոֆեսիոնալ իրականացրած և/կամ դատական բողոքարկման փուլերում համայնքի անունից ներգրավված և հնարավոր թերացումներ թույլ տված անձանց պատասխանատվության ենթարկելու հարցը՝ նման արատավոր երևույթների և բարքերի վերադարձը բացառելու, մանկական դաստիարակությամբ և խնամքով զբախվող կրթօջախի բնականոն աշխատանքին սպառնացող ռիսկերը չեզոքացնելու և կանխարգելման համար:
• Դատարանի որոշման կատարման դեպքում քննարկել Ռուզաննա Դանիելյանին՝ այլ մանկապարտեզ տեղափոխելու հարցը, քանի որ նա իր իսկ գործողությունների արդյունքում հասցրել է դեմարալիզացվել և թե բարոյական թե մարդկային և թե արդյունավետության ու երեխաների լավագույն շահի ապահովման տեսանկյունից անհնարին է պատկերացնել նրա աշխատանքի շարունակումը նշված պաշտոնում և միջավայրում:
Միաժամանակ հայտնում ենք, որ մանկապարտեզի ծնողները պատրաստ են և հետևողական են լինելու իրենց երեխաների իրավունքներն ապահովելու և արդարությունը վերականգնելու գործընթացներում, ընդհուպ դիմելու կտրուկ և վճռական քայլերի՝ այդ թվում իր նախաձեռնությամբ հաղորդում ներկայացնելու, բողոքի գործողությունների, բոյկոտի, ինչպիսի գործողություններից մինչ օրս խուսափել է մանկապարտեզի բնականոն գործունեությունը և երեխաների լավագույն շահի չխաթարման նկատառումներից ելնելով»: