211652_close_icon

Թիվ 143 մանկապարտեզի տնօրենի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք, 2 մլն դրամ գրավ և պաշտոնավարման կասեցում․ news.am

views-count682 դիտում article-date 10:26 25-02-2026
Երևանի թիվ 143 մանկապարտեզի տնօրենի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելք, 2 մլն դրամ գրավ և պաշտոնավարման կասեցում: Այս մասին NEWS.am–ին հայտնեցին Գլխավոր դատախազությունից։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ «Երևանի հ. 143 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ռուզաննա Դանիելյանը, վերանշանակումից հետո պաշտոնավարելով մեկուկես աշխատանքային օր, ձերբակալվել է։

NEWS.am-ի տեղեկություններով՝ Դանիելյանինն իրավապահների ուղեկցությամբ մանկապարտեզից տեղափոխել են Հակակոռուպցիոն կոմիտե և մեղադրանք առաջադրել:

Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը NEWS.am-ին հայտնել է, որ Ռ. Դանիելյանին մեղադրանք է ներկայացվել իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակության և խոշոր չափերով կաշառք ստանալու համար։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
 

Նմանատիպ նյութեր