211652_close_icon

Ուկրաինայում տղամարդը կայարանում նռնակ է պայթեցրել. կան զոհեր

views-count823 դիտում article-date 20:41 24-10-2025
Հոկտեմբերի 24-ին տղամարդը նռնակ է պայթեցրել Օվրուչ քաղաքի (Ժիտոմիրշչինա) կառամատույցում։ Այս մասին տեղեկացրել է 24tv-ն։

Հայտնի է 4 զոհերի մասին։

Մեկն ինքը՝ պայթեցնողն է, Խարկովի 23-ամյա բնակիչը, որը մահացել է շտապօգնության մեքենայում, եւս երեքը կանայք են՝ 29, 58 եւ 82 տարեկան, որոնք Կորոստենշչինայի բնակիչներ էին։ Զոհերի մեջ կա սահմանապահ կին, որը եղել է մեղավորի կողքին։

Եվս 10 մարդ վիրավորվել է։

Նմանատիպ նյութեր