128620 դիտում
17:58 09-06-2019
Արտակարգ դեպք Արարատի մարզում. 57-ամյա տղամարդը մարտական նռնակ է պայթեցրել Վեդիի քաղաքապետարանում. մի ամբողջ սենյակ ավերվել է. Արարատի մարզի ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են պայթեցնողին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունիսի 9-ին, ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Վահան Աղգաշյանի գլխավորությամբ, ոստիկանութւան Արարատի մարզային վարչության ծառայողները՝ վարչության պետ Արմեն Գասպարյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանի գլխավորությամբ օպերատիվ տվյալներ են ստացել, որ այսօր՝ հունիսի 9-ի գիշերը Արարատի մարզում ժամանակավորապես բնակվող 57-ամյա Պետիկ Ամիրխանովը Վեդու քաղաքապետարանում մարտական նռնակ է պայթեցրել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները տաք հետքերով Պ. Ամիրխանովին հայտնաբերել են Վեդի քաղաքից, ով բերման է ենթարկվել ոստիկանության Արարատի բաժին:
Վերջինս փաստերի ճնշման տակ խոստովանել է, որ գիշերը մարտական նռնակը ինքն է նետել Վեդիի քաղաքապետարանում գործող Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության ներսը՝ ապակին կոտրելուց հետո:
Բարեբախտաբար, պայթյունի հետևանքով տուժածներ չկան, սակայն ներսի գույքը ամբողջովին վնասվել է:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված շենքում տեղակայված է Արարատի մարզի դատախազության Վեդու նստավայրը, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժինը, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Վեդիի սպասարկման գրասենյակը, Արտաշատի տարածքային հարկային տեսչության Արարատի տարածքային բաժինը, Վեդու հաշվապահական հաշվառման գրասենյակը, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության 25-րդ բաժինը և մի քանի կառույցներ:
Տեղի ունեցած պայթյունի մասին Արարատի ոստիկանության աշխատակիցներին տեղեկացրել է քաղաքապետարանի պարետը, ով ֆոտոլրագրողի հետ զրույցում ասաց. «Թաղմանը մասնակցելիս եմ եղել ու այսօր ժամը 2-ի կողմերն էր, ինձ տեղեկացրեցին, որ առաջին հարկի ապակին կոտրած է: Եկել եմ շենք, բացել եմ դուռը ու ականատես եմ եղել ավերածության: Զանգահարել եմ ոստիկանություն ու մինչ թացը չորից կզատեինք, տեղեկացանք որ Արարատի մարզի ոստիկանները կասկածյալին բռնել են»:
Փաստի առթիվ ոստիկանության Արարատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 111+
111+