Իշխանությունը ստեղծում է նոր մոդել, որտեղ ընդդիմությունն այլևս ոչ թե քաղաքական հակակշիռ է, այլ՝ վտանգ, որը պետք է «զսպել»․ Սուրենյանց
Վտանգավոր նախադեպ. Հայաստանում կրկնվում է մոլդովական սցենարը։ Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:
«Ազգային ժողովում կառավարության հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե ընդդիմության ամենաակտիվ հատվածի խոսույթներն ու քաղաքական ուղղությունները ձևավորվում են Հայաստանի սահմաններից դուրս։
Առերևույթ սա կարող է ընկալվել որպես քաղաքական գնահատական, բայց իրականում այն քարոզչական հիմք է՝ ընդդիմադիր ուժերի նկատմամբ ապագա սահմանափակումներ արդարացնելու համար։
Փաշինյանը քայլ առ քայլ ձևավորում է այն հանրային մթնոլորտը, որտեղ ընդդիմադիր գործունեությունը կարող է ներկայացվել որպես «օտար շահերի սպասարկում»՝ դրանով նախապատրաստելով հող քաղաքական ֆիլտրերի համար։
Այս մեխանիզմը նոր չէ․ վերջին ամիսներին այն կիրառվել է Մոլդովայում՝ Արևմուտքի աջակցությամբ։
Այդ երկրում Սահմանադրական դատարանը արգելեց ընդդիմադիր կուսակցության գործունեությունը՝ «Ռուսաստանի ազդեցության գործակալ լինելու» մեղադրանքով։
Նույն գաղափարական շղթան այսօր նկատելի է նաև Հայաստանում՝ «ժողովրդավարության պաշտպանության» լոզունգի տակ տեղի է ունենում քաղաքական դաշտի մաքրազերծում։
Փաստացի, իշխանությունն ստեղծում է նոր մոդել, որտեղ ընդդիմությունն այլևս ոչ թե քաղաքական հակակշիռ է, այլ՝ վտանգ, որը պետք է «զսպել»։
Սա ոչ թե ինքնիշխանության ամրապնդում է, ինչպես փորձում են ներկայացնել, այլ՝ ժողովրդավարության ինստիտուցիոնալ քայքայում։
Հայաստանը կանգնած է վտանգավոր սահմանագծի առաջ․ եթե այս խոսույթը վերածվի քաղաքական պրակտիկայի, մեր երկիրը կմտնի վերահսկվող «ընտրական ավտորիտարիզմի» փուլ»։