211652_close_icon

ՆԱՏՕ-ն ցանկանում է, որ Ուկրաինայում հրադադար հաստատվի առանց նախապայմանների. Ռյուտե

views-count1102 դիտում article-date 23:55 22-10-2025
ՆԱՏՕ-ն ցանկանում է, որ Ուկրաինայում անհապաղ հրադադար հաստատվի առանց նախապայմանների, Վաշինգտոն կատարած այցի ժամանակ լրագրողներին ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։

«Այո, կանգ առեք այնտեղ, որտեղ հիմա գտնվում եք, դա մեր գլխավոր ուղերձն է»,- ասել է Ռյուտեն՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ՆԱՏՕ-ն աջակցում է անհապաղ հրադադարին՝ առանց նախապայմանների։

Նա փորձել է դա ներկայացնել որպես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշում՝ հրադադարի մասին հարցին պատասխանելով. «[ԱՄՆ] նախագահն ինքը կիրակի օրը ասաց. կանգ առեք այնտեղ, որտեղ գտնվում եք։ Մենք այսօր կխոսենք այս մասին»։

Ռյուտեն, ըստ էության, հաստատել է իր մտադրությունը՝ Թրամփի հետ քննարկելու հակամարտությունը դադարեցնելու վերաբերյալ եվրոպական ՆԱՏՕ-ի երկրների տեսլականը։ Նա միաժամանակ ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի երկրներն Ուկրաինայի համար արդեն 2 միլիարդ դոլարի զենք են գնել և մտադիր են ակտիվացնել այդ ջանքերը։

Նմանատիպ նյութեր