OpenAI ընկերությունը թողարկել է ԱԲ-ով աշխատող բրաուզեր
OpenAI ընկերությունը հոկտեմբերի 21-ին հայտարարել է արհեստական բանականությամբ աշխատող իր՝ ChatGPT Atlas բրաուզերի թողարկման մասին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածվել OpenAI-ի պաշտոնական կայքում։
Նշվում է, որ նոր բրաուզերը նախ կթողարկվի macOS-ի վրա, իսկ շուտով նաև՝ Windows-ի, iOS-ի և Android-ի։
Հաղորդագրության համաձայն՝ ChatGPT-ի հիման վրա աշխատող բրաուզերը, հասկանալով, թե օգտատերն ինչ է փորձում անել, կարող է օգնել և կատարել համապատասխան առաջադրանքներ։
Բրաուզերի հիշողությունը թույլ է տալիս ChatGPT-ին հիշել օգտատիրոջ այցելած կայքերի համատեքստը և օգտագործել այն անհրաժեշտության դեպքում:
«Սա նշանակում է, որ դուք կարող եք ChatGPT-ին հարցեր տալ, օրինակ՝ «Գտեք անցյալ շաբաթ դիտածս բոլոր աշխատանքային հայտարարությունները և վերանայեք ոլորտի միտումները՝ հարցազրույցներին պատրաստվելու համար»»,-ասված է հաղորդագրության մեջ։