211652_close_icon

ԱՄՆ փոխնախագահը լավատեսություն է հայտնում Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի վերաբերյալ

views-count655 դիտում article-date 21:10 21-10-2025
ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսն Իսրայելի հարավում գտնվող Կիրյաթ Գատում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ հույս ունի, որ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև Գազայի հարցում համաձայնագիրը կպահպանվի, գրում է The Jerusalem Post-ը։

«Անցյալ շաբաթ տեսածս մեծ հույս է ներշնչում ինձ, որ հրադադարը կպահպանվի», - ասել է նա։

«Հաշվի առնելով հակամարտության պատմությունը, կարծում եմ՝ բոլորը պետք է հպարտանան նրանով, թե որտեղ ենք մենք այսօր։ Ես շատ լավատես եմ։ Կարո՞ղ եմ 100% վստահությամբ ասել, որ այն կաշխատի։ Ոչ»,- հավելել է նա։

Նմանատիպ նյութեր