211652_close_icon
views-count51176 դիտում article-date 22:10 17-11-2023

Արտակարգ իրավիճակ՝ Չարբախում հայտնի բազմաբնակարան «Բելիյ դոմ»-ում. բնակիչներն ասում էին՝ էս կեղտաջրերը պետք է ուղղվեն դեպի «Վեոլիա ջուրը», որի պատճառով ամբողջ փողոցում տիրում է գարշահոտություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Արդեն մի քանի օր է՝ SHAMSHYAN.com-ն ահազանգեր է ստանում Շենգավիթ վարչական շրջանի Չարբախ թաղամասի Արարատյան 62 շենքի բնակիչներից, ովքեր իրենց զայրույթն ու վրդովմունքն են հայտնում «Վեոլիա ջուր» ընկերությանը՝ ասելով, որ «Վեոլիա ջրի» ոչ սրտացավ մոտեցման պատճառով 10 օրից ավելի է՝ տարածքում տիրում է գարշահոտություն, դիտահորերի խցանման պատճառով կեղտը ողողում է ամբողջ ճանապարհը։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում երեկ՝ նոյեմբերի 16-ին, բնակիչներն ասում էին. «Էս մեր շենքը Չարբախում հայտնի է որպես «Բելիյ դոմ», երբևէ նման խնդիրներ չեն եղել, բայց «Վեոլիա ջուրը» մենակ փողերը հավաքի, ասես հայտնի հեքիաթից եկած լինեն, էն որ յոթգլխանի հրեշը նստում է ջրի պռնկին ու մինչև աղջիկ չեն տալիս, ջուրը բաց չի թողնում։ Բայց էս մեր անտերության մատնված փողոցում ոչ թե ուզում ենք ջուրը բացեն, այլ ուզում ենք դիտահորերը մաքրեն։

«Վեոլիա ջրին» կանոնավոր վճարումներն անում ենք, մի օր պարտք մնաս, սև թղթի նման կկախվեն դռնիցդ, բա 15 օրից ավելի է՝ գարշահոտություն ու հակասանիտարական իրավիճակ է ստեղծվել, օրը մի քանի անգամ զանգում ենք, բայց միևնույն է, ոչ մի օգուտ։ Մի քանի անգամ բնակիչներս մեր միջոցներով ենք մաքրել, մի քանի անգամ էլ Շենգավիթի թաղապետ Ռազմիկ Մկրտչյանն է մեզ օգնության ձեռք մեկնել, կոմունալի պետով եկել ու հատուկ տեխնիկայով փչել ու բացել են դիտահորերը, բայց դա հարցի լուծում չէ։

 Կապիտալ վերանորոգման համար պետք է բարի կամք դրսևորի Վեոլիա ջուրը, իսկ այդ ընկերությունը մենակ սովոր է փող հավաքելու։ Որտեղ մի լումայի հոտ է առնում, էն գերմանական հովվաշան նման հարձակվում է բնակիչների վրա։ Բա եթե վճարումը կատարում ենք, ինչի՞ չեք բարեհաճում մարդկային մոտեցում ցուցաբերել։ Արդեն հոգնել ենք Վեոլիա ջրին ասելուց , միշտ նույն բանն են ասում՝ խնդրին ծանոթ ենք, սակայն սայլը տեղից չի շարժվում ու դրա հետևանքով էլ բնակիչներս ամենաքաղցր խոսքերն ենք միշտ ուղղում Վեոլիա ջրին։ Երեկ նորից Շենգավիթի թաղապետի օգնությամբ նորից հատուկ տեխնիկա բերեցին ու խցանված դիտահորերը մաքրեցին, բայց այսօր նորից սկսեց կեղտաջրերը դուրս տալ»։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր