Արտակարգ իրավիճակ՝ Երևանում. Արտաշատի խճուղում կեղտաջրերը ողողել են մոտ 2 կմ-անոց ճանապարհը. տարածքում տիրում է գարշահոտություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 6-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևան-Արտաշատ ավտոճանապարհի Արտաշատի խճուղում, ըստ բնակիչների, 9 ժամից ավելի է՝ կեղտաջուրը անխնա հոսում ու ողողում է մոտ 2 կմ-անոց ճանապարհը:
Կեղտաջրի հոտը զգացվում է անգամ մի քանի հարյուր մետրից ու կեղտաջուրը լցվելու պատճառով երթևեկությունը որոշ հատվածներում դառնում է անկառավարելի, քանի որ վարորդները այդ կեղտաջրի միջով չեն վարում իրենց ավտոմեքենան՝ հասկանալի պատճաներով:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ խնդրի մասին արդեն տեղյակ է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ում հանձնարարականով իր խորհրդական Կամո Արեյանը արդեն կապ է հաստատել «Վեոլիա ջուր» ընկերության պատասխաատուների հետ, ովքեր խոստացել են, որ 2-3 ժամվա ընթացքում խնդիրը կվերացնեն, իսկ խնդիրն այն է, որ կեղտաջրերի խողովակները խցանված են:
Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը արդյոք տեղյակ է խնդրի մասին ու ինչ աշխատանքներ է կատարում դրա ուղղությամբ, հայտնի չէ:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։