Փաշինյանի վերարտադրման միակ ճանապարհը վախի մթնոլորտ ստեղծելը, պոտենցիալ հակառակորդներին վերացնել կամ թուլացնելն է. ՀԱԿ
Իշխանությունների բռնաճնշումների նոր ալիքի առիթով Հոկտեմբերի 15-ին իրավապահ մարմինների ներկայացուցիչները հարուցված քրեական վարույթի շրջանակներում ներխուժել են Հայ Առաքելական Եկեղեցու Արագածոտնի թեմի առաջնորդարան, թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի, ինչպես նաև թեմի քահանաների ու աշխատակիցների բնակարաններ, խուզարկություններ իրականացրել։ Ապա ձերբակալվել են թեմի առաջնորդը, 12 քահանա ու մի շարք աշխատակիցներ։
Իսկ արդեն այսօր Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանն ու քահանաներից մեկը կալանավորվել են։ Տեղի ունեցածը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, Ամենայն Հայոց Կաթողիկոսի և բարձրաստիճան հոգևոր դասի դեմ իշխանությունների կողմից տեւական ժամանակ շարունակվող քաղաքական հետապնդումների հերթական դրվագն է։
Այս զարգացումներին նախորդել էր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կալանավորումը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դեմ շինծու քրեական վարույթը, նրա առաջնորդարանում և կեցավայրում իրականացված խուզարկությունները, կալանավորումը, դատավարության անվան տակ կազմակերպված ֆարսը և վերջապես՝ ապօրինի դատավճիռը, որով վերջինս դատապարտվեց երկու տարվա ազատազրկման։