2962 դիտում
10:23 31-05-2014
Ջերմուկում այժմ վախի մթնոլորտ է․ Հրապարակ
«Հրապարակ» թերթը գրում է. «Հունիսի 8-ին Ջերմուկ քաղաքի ընտրությունները խոստանում են ոչ պակաս ուշագրավ լինել, քանի որ միմյանց դեմ են դուրս եկել նախկին ընկերները, որոնք հավակնում են քաղաքապետի պաշտոնին. գործող քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը և «Ջերմուկշին» ՓԲԸ տնօրեն Կորյուն Ստեփանյանը: Առաջինին Ջերմուկի տեր ու տիրակալ Աշոտ Արսենյանն է պաշտպանում, իսկ երկրորդին՝ մարզպետ Էդգար Ղազարյանը: Ժամանակին երկու թեկնածուները ոչ միայն ընկերներ են եղել, այլև, ասում են՝ նրանց միջև նաև քավորսանիկական հարաբերություններ կան:
Ջերմուկում այժմ վախի մթնոլորտ է, քանի որ Արսենյանը բոլորին ահաբեկել է, որ իր հովանավորյալին չընտրելու դեպքում վատ է լինելու: «Ջերմուկ գրուպն» իր աշխատակիցներին առանձնահատուկ է զգուշացրել: Իր հիմնարկում նույնն է արել նաև քաղաքապետի եղբայր Զավեն Հովհաննիսյանը, ով Ջերմուկի էլցանցերի պետն է: Ջերմուկցիները պատմեցին, որ պայքարն այնքան թեժ է, որ գործող քաղաքապետն անգամ սկսել է ընդունելություններ կազմակերպել, մարդկանց ընդունել քաղաքապետարանում, մինչդեռ նախկինում նրան մոտ գնալ հնարավոր չի եղել»:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
2899 դիտում
22:13 18-09-2021
Վարչախմբի պարագլուխը վախի ստրուկն է, իսկ ոստիկանները՝ վախի ստրուկի կամակատարները. Գեղամ Նազարյան
4519 դիտում
15:13 07-06-2015
Վահագն Գեւորգյան. «Աբովյանում վախի մթնոլորտ չկա». Aravot.am
3034 դիտում
09:57 27-08-2015
«Հարավկովկասյան երկաթուղիներ»-ում վախի մթնոլորտ ստեղծելով աշխատողներին մասսայաբար ազատում են աշխատանքից. «Ժամանակ»
Այս բաժնից
1264 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»
2329 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»