211652_close_icon

Մոսկվան գոհ է Երևանի և Անկարայի միջև երկխոսության ինտենսիվացումից․ ՌԴ ԱԳՆ

views-count556 դիտում article-date 23:15 14-10-2025
Մոսկվան գոհ է Երևանի և Անկարայի միջև երկխոսության ինտենսիվացումից, որի սկիզբը դրվել է Ռուսաստանի աջակցությամբ: Նման հայտարարություն է արել ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

Այսօր Մոսկվայում Հայաստանի անկախության տոնին նվիրված ընդունելության ժամանակ ՌԴ փոխարտգործնախարարը հիշեցրել է, որ հայ-թուրքական բանակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել 2022 թվականի հունվարին՝ Մոսկվայում։

Նա ընդգծել է, որ ՌԴ-ն հանդես է գալիս երկու կողմերի շուտափույթ հաշտեցման օգտին, պատրաստ է հետագայում ևս աջակցել հայ և թուրք գործընկերների ջանքերին այդ ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր