211652_close_icon
views-count1039 դիտում article-date 22:44 14-10-2025

Համընդհանուր գործադուլ է հայտարարվել Բելգիայում

Բելգիայում համընդհանուր գործադուլը խաթարել է հասարակական տրանսպորտի գործունեությունը, դադարեցվել է բազմաթիվ ավտոբուսային գծերի գործունեությունը: Երկրի երկու խոշորագույն օդանավակայաններում չեղարկվել են բոլոր արտագնա չվերթները: Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը։

Տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են եկել Բրյուսելի փողոցներ՝ ի պատասխան արհմիությունների կոչի: Ցուցարարները դեմ են Բարտ դը Վևերի կոալիցիոն կառավարության կողմից նախատեսվող խնայողության միջոցառումների օրինագծին: Ցուցարարները կարծում են, որ կառավարության գործողությունները հիմնականում կվնասեն խոցելի խմբերին:

Արհմիությունները վրդովված են առաջարկվող կենսաթոշակային բարեփոխմամբ, գիշերային հերթափոխի վարձատրությունը կրճատելու ծրագրով և գործազրկության նպաստների չափով:
Ցույցերը մեծ մասամբ խաղաղ են, սակայն Բրյուսելում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանության միջև։ Ցուցարարների դեմ կիրառվել է արցունքաբեր գազ։ Իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են տասնյակ մարդկանց։ Մի քանիսը վիրավորվել են և տեղում ստացել բժշկական օգնություն։

Նմանատիպ նյութեր