211652_close_icon

Օգոստոսի 17-ին Իսրայելում համընդհանուր գործադուլ է հայտարարվել

views-count736 դիտում article-date 18:56 10-08-2025
Այսօր Թել Ավիվում՝ Կիրիա կառավարական շենքերի համալիրի մոտ, տեղի է ունեցել պատանդների ընտանիքների մամուլի ասուլիսը։ Հայտարարվել է, որ օգոստոսի 17-ին տեղի կունենա համընդհանուր իսրայելական գործադուլ, հայտնում է «Сегодня в Израиле» պարբերականը։

Բողոքի այս ակցիային կմասնակցեն մասնավոր ընկերություններ, կազմակերպություններ, արհմիություններ և սովորական քաղաքացիներ, որոնք հանգստյան օր կվերցնեն՝ մեկ օրով երկրի տնտեսությունը կաթվածահար անելու համար։ Նպատակը պատանդների և զինվորների կյանքերը փրկելն է։

 

Նմանատիպ նյութեր